«Տեմպերի խնդիր ունենք, բայց մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռքից վերցնում, սիրելի՛ ժողովուրդ». Փաշինյան

ԴԴիանա Գասպարյան

Վարչապետն այսօր շարունակել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը:

Նշվում է, որ համախառն ներքին արդյունքի միջինում տարեկան առնվազն 6 տոկոսի աճ է պլանավորվում: Կենսաթոշակները մշտապես ինդեքսավորվելու են այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից:

««Սյունիք» օդանավակայանը վերակազմավորվելու է որպես միջազգային օդանավակայան, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալը կառուցվելու է մինչև 2033 թվականը՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ: Ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու գործընթացը կշարունակվի»,- նշել է վարչապետը:

Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում