Թրամփն Իրանին սպառնում է ռազմական գործողություններով՝ միջուկային նոր գործարքի չգնալու դեպքում

ԴԴիանա Գասպարյան

Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք այլ հայտարարություններով: ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով: Նա հավելել է՝ այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։

Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահության ժամանակ պատժամիջոցներ է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ, ինչի արդյունքում Իրանը չի կարողացել միջուկային զենք ստանալ:
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին ոչ ոք չգիտի:

Թրամփն անդրադարձել է Եվրոպայի հետ հարաբերություններին, տեղեկացրել, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր զինված ներկայությունը Եվրոպայում։ «Մենք ծախսեր են կատարում Եվրոպայում մեր զինվորականներին պահելու համար: Սակայն լուրջ փոխհատուցում չենք ստանում: Այնպես որ կքննարկենք այդ հարցը, հնարավոր է՝ առևտրային բանակցությունների շրջանակում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր կլինի խաղաղաության պայմանագիր կնքել: Թրամփը չի բացառել, որ ինչ-որ պահի կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում