ՌԴ նախագահն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին. Պեսկով

ԴԴիանա Գասպարյան

Ռուսաստանի նախագահն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Սակայն կան հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան, մեր շահերը պետք է հաշվի առնվեն»,- հավելել է Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, թե Կիևը չի կարողանում վերահսկել ծայրահեղական և ազգայնական մի շարք ստորաբաժանումների գործողությունները: «Մեծ խնդիր է նաև Ուկրաինայի հետագա ռազմականացումը»,- մանրամասնել է պաշտոնյան։ Պեսկովն անդրադարձել է ռուս-ամերիկյան բանակցություններին, հայտնել՝ նոր շփումների հստակ ժամկետներ դեռ չկան։

Ավելի վաղ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնի և Մոսկվայի ներկայացուցիչները կարող են կրկին հանդիպել այս շաբաթ: Նա հավելել է, որ մարտի և ապրիլի 2-3-ը Վաշինգտոնում արդյունավետ բանակցություններ է վարել Թրամփի ներկայացուցիչների հետ: Դմիտրիևի խոսքով՝ էներգետիկայի և այլ ոլորտների ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Ռուսաստանում իրենց գործունեությունը վերսկսելու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում