Թրամփը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Իլհամ Ալիևը Թրամփին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է՝ ընտրությունում Թրամփի վստահ հաղթանակն ապացուցում է, որ նրա որդեգրած քաղաքական գիծը վայելում է ամերիկացի ժողովրդի մեծ վստահությունն ու աջակցությունը։

Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունը կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման հարցում։ Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կձեռնարկվեն Բաքվի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Նշվում է, որ Թրամփն էլ ընդգծել է երկու երկրի միջև գործակցության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում