Զելենսկին հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ

ԴԴիանա Գասպարյան

Զելենսկուն ընդունել է նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: Օրակարգում ևս եղել է Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը: Զելենսկին նշել է՝ այժմ առաջնահերթություն է իր երկրի դիրքերի և դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդումը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մելոնիին Իտալիայում 2025 թվականի հուլիսին կայանալիք Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների համար:

«Շատ կարևոր է, որ իտալական բիզնեսը զգալիորեն ներկայացված է Ուկրաինայի վերակառուցման ծրագրերում»,- շեշտել է նախագահը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Հռոմին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար:

Մելոնին էլ ընդգծել է մարտի դաշտում ուկրաինական կողմի հզորացման կարևորությունը: Նրա խոսքով՝ դա հետագայում թույլ կտա Կիևին ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ Մոսկվայի հետ բանակցություններում:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում