Ռուսական 74 բնակավայր գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

Ռուսական 74 բնակավայր գտնվում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության ներքո՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Չնայած բարդ, ինտենսիվ մարտերին՝ մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի շրջանում, փոխանակման ֆոնդը ևս մեծանում է»,- նշել է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով գերեվարված ռուս զինվորականներին։

Նա առանց մանրամասնելու հավելել է, որ ուկրաինական ուժերի հաջորդ քայլերի նախապատրաստական աշխատանքները ևս շարունակվում են։

Ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատարը Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ 28 բնակավայր է գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ: Ալեքսեյ Սմիրնովի խոսքով՝ շրջանից ընդհանուր առմամբ տարհանվել է 121 հազար մարդ, իսկ տարհանման ենթակա է ևս 180 հազարը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում