Իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք. Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ

ԴԴիանա Գասպարյան

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է մարտի 12-ին մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի հարցին, թե ո՛րն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը, և եթե այդ պատասխանը չհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին:

«Մոսկվան լսել է Փաշինյանի հայտարարությունները: Մեծ աշխատանք պետք է տարվի, իրավիճակի պարզաբանման համար շփումներ են պետք ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ մակարդակով»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի անցկացման մասին որոշումը կկայացնեն կազմակերպության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում