ԱԱրսեն Մկրտչյան

Կինը մեքենան վարել է անսթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի

Կինը մեքենան վարել է անսթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19.40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 23-ամյա կինը, մեքենան վարում է անսթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական:

Մինչ այդ պարեկները մեքենայի սրահում նկատել էին ատրճանակի նմանվող առարկա: 30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է և անսարք վիճակում է: Երկուսն էլ ձերբակալվել և ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում