ԴԴիանա Գասպարյան

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռքբերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:  

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում