Տեղեկություններ են տարածվել, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։
«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,– հայտնեցին ՆԳՆ-ից։










