ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել են սեպտեմբերին կայանալիք Հայաստանի և ԻԻՀ արդարադատության նախարարությունների համատեղ նիստին վերաբերող հարցեր

Քննարկվել են սեպտեմբերին կայանալիք Հայաստանի և ԻԻՀ արդարադատության նախարարությունների համատեղ  նիստին վերաբերող հարցեր
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:
 
Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու նշել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների համատեղ հանձնախմբի առաջին նիստը, որը նոր հարթության կբարձրացնի հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը՝ հասցնելով երկու պետությունների հարաբերությունները բարձր մակարդակի:
 
Նախարարը ներկայացրել է դատապարտյալների փոխանցման ոլորտում ներկայումս իրականացվող աշխատանքներն ու ընդգծել, որ այդ ուղղությամբ մշտապես երկկողմ ակտիվ աշխատանք է իրականացվել:
Հանդիպմանը քննարկվել են դատապարտյալների փոխանցման ու հանցագործություն կատարած անձանց հանձնման (էսքատրադիցիա) վերաբերյալ մի շարք հարցեր:
Կողմերը պայմանավորվել են հայ-իրանական արդարադատության նախարարությունների համատեղ հանձնախմբի առաջին նիստին քննարկել առկա խնդիրների հնարավոր լուծումներն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները կարևոր են Իրանի համար:
Մեհդի Սոբհանին նշել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ոլորտային հարցերին:
Նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում