ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ

Օգոստոսի 27-31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից:

Возможно, это изображение 3 человека, помост и текст

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Возможно, это изображение 3 человека

Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Возможно, это изображение 4 человека

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ:

Возможно, это изображение 2 человека и текст

Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում