ԳԳոհար Սարգսյան

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել է. 201 դատավորից օրակարգին դեմ էին միայն 17-ը

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվել է. 201 դատավորից օրակարգին դեմ էին միայն 17-ը

«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։

Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էին միայն 17-ը։

Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։

Թեկնածուները երեքն են՝

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը,

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում