ԼԼիլիթ Ասատրյան

Տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին. Անահիտ Մանասյանը մասնակցել է պանելային քննարկման

Տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին. Անահիտ Մանասյանը մասնակցել է պանելային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» ազգային երիտասարդական համաժողովի շրջանակում այսօր՝ օգոստոսի 1-ին, մասնակցել է պանելային քննարկման։

 
Հնարավոր է սա 7 մարդ, ամբոխ and տեքստ, որում ասվում է «©RA Human Rights Defender's Office www.ombuds.am» նկարն է

 

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, ՄԻՊ հաստատության առաջնահերթություններին, կառույցի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

 

Պաշտպանը կարևորել է միասնականության գաղափարը և ցանկացած խնդրին պրոֆեսիոնալ մոտենալու անհրաժեշտությունը։
 

«Ցանկացած խնդրի լուծման համար մեկ դերակատարի աշխատանքը բավարար չէ։ Բացի դրանից՝ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Միշտ չէ, երբ բոլորն ունեն միևնույն տեսակետը։ Սակայն տեսակետների տարբերությունը երբեք չպետք է վնասի ընդհանուր շահերին։ Այս համատեքստում առաջնային է աշխատանքին պորֆեսիոնալ մոտեցումն ու համախմբվածությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը։

 
Հնարավոր է սա 7 մարդ, ամբոխ and տեքստ, որում ասվում է «©RA Human Rights Defender's Office www.ombuds.am» նկարն է

 

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, ներկայացրել բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա տղամարդուն Ադրբեջանի կողմից առևանգման առնչությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։

 

Անահիտ Մանասյանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են պետական շահի և մարդու իրավունքների պաշտպանությանը։
 

Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովին մասնակցում են 18-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, իրավական, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից։ Այն անցկացվում է ինտերակտիվ և ներառական ձևաչափով։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում