ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի Մերձավան բնակավայրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը

Արմավիրի Մերձավան բնակավայրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք:

Տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները:

Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ:

Կատարվել է նաև հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում