ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը տեղահանված անձանց և փախստականների հետ քննարկել է նրանց իրավունքների պաշտպանության հարցերը

Անահիտ Մանասյանը տեղահանված անձանց և փախստականների հետ քննարկել է նրանց իրավունքների պաշտպանության հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին: Այդ մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է
 

«Քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:

 
Հնարավոր է սա 3 մարդ and սովորող մարդիկ նկարն է
 

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:

 

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ»,- նշված է գրառման մեջ:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում