ԼԼիլիթ Ասատրյան

ԱԺ հանձնաժողովում քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը

ԱԺ հանձնաժողովում քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը

Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ կառավարության ներկայացրած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:

 
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ կառավարության այլ շահագրգիռ մարմիններ, ինչպես նաև ոլորտին առնչվող տնտեսվարողներ:

 

Հանդիպմանը քննարկվել են ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: Տնտեսվարողներն իրենց առաջարկություններն են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ՀՀ ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանին և ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանին:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում