ԼԼիլիթ Ասատրյան

Կապանի բնակչի կողմից հորեղբորն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Կապանի բնակչի կողմից հորեղբորն սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն քաղաքում բնակվող 52-ամյա հորեղբոր կողմից իր և իր հոր հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների շարժառիթով, նրան առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, նախ կոտրել է նրա ձախ ձեռքի մատները, այնուհետև տարբեր իրերով և առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, երբ տուժողը մահամերձ վիճակում պառկած է եղել անկողնում, կրակայրիչով մի քանի տեղից այրել է վերմակը, որից 10-15 րոպե անց մարել է այն:

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում ստացած բաց բութ գանգուղեղային վնասվածքը:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Կապան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Որպես  խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են  հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում