ԼԼիլիթ Ասատրյան

ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության վերաբերյալ դիմում

ԿԸՀ-ն ստացել է քաղաքացիական նախաձեռնության վերաբերյալ դիմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը դիմումը հանձնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նախաձեռնող խումբը գրանցման համար հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում