ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

 

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը:

 
Возможно, это изображение 3 человека и текст
 

Նախարարը նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։

 

Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար։

 

Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

 

Նա մասնավորապես կարևորել է միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը:

 

Քննարկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում