ԼԼիլիթ Ասատրյան

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված

2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցորդելուց առաջ խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա.Ա.-ին և նրա անձնական իրերը:

Խուզարկության արդյունքում վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև՝ պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում