ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում կնոջ և իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևանում կնոջ և իր մանկահասակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

2023 թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:

 

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11 ամսական տղայի հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

 

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

 

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Կատարվել է դեպքի վայրի զննություններ:

 

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

 
Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:
 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում