ԼԼիլիթ Ասատրյան

Առաջարկում ենք ունենալ բաց մրցույթ տարածքային քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման համար. Արփինե Սարգսյան

Առաջարկում ենք ունենալ բաց մրցույթ տարածքային քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման համար. Արփինե Սարգսյան

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց. «Առաջարկում ենք ունենալ բաց մրցույթ տարածքային քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման համար, և պարեկային ծառայության օրինակով կադրերը համալրել բացառապես նախնական մասնագիտական կրթական խողովակով անցնելու պայմաններով: 

Մենք հեռու ենք այն մտքից, որ այս ստորաբաժանման ձևավորմամբ պետք է մյուս ստորաբաժանումներից կադրային արտահոսք ունենանք, և այնպես ենք մուտքային կրիտերիաները դրել, որ այդպիսի խնդիր չլինի»,- ասաց Արփինե Սարգսյանը՝ բացատրելով, որ եթե, օրինակ, պարեկային ծառայության դեպքում կարելի է աշխատանքի անցնել միջնակարգ կրթության պայմաններում, քրեական ոստիկանության դեպքում հնարավոր է աշխատանքի անցնել բացառապես բակալավրի աստիճան ունենալու դեպքում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում