ԼԼիլիթ Ասատրյան

Մարտական գործողություններից վիրավորում ստացած անձինք ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության բերումով անհնար քննությունը. Պապիկյան

Մարտական գործողություններից վիրավորում ստացած անձինք ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության բերումով անհնար քննությունը. Պապիկյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք զինծառայողների ատեստացիոն գործընթացի ժամանակ հաշվի առնվել է այն հարցը, որ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները չեն կարողանալու ատեստացիոն պահանջները բավարարել:

«Նրանք ովքեր մարտական գործողությունների բերումով ունեն վիրավորում, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, այդ անձինք ատեստավորման ժամանակ չեն հանձնի իրենց առողջության բերումով տվյալ քննությունը, այսինքն՝ դիցուք, ձեռքի վիրավորում ունեն, եթե վարժությունը կախված է ձեռքից, այդ վարժությունը կհամարվի նրանց կողմից հանձնած, կհանձնեն մյուս քննությունները»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում