ԱԱրսեն Մկրտչյան

Կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

Կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից դասախոսներին կաշառք տալու, ինչպես նաև՝ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

 

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021 թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին:

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2 գործավարներին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 437-րդ հոդված 1-ին մասին), իսկ 9 ուսանողի և ծնողի՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին):

 

Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:
 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում