ԱԱրսեն Մկրտչյան

Արդարադատության նախարարությունը կհետևի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության իրականացմանը

Արդարադատության նախարարությունը կհետևի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության իրականացմանը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ գերատեսչությունը կգործի որպես կենտրոնական մարմին՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության մոտարկման հարցում

 

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից» բխող ԵՄ օրենսդրության մոտարկմանը:

 

Փոփոխությունների նպատակն է ապահովել օրենսդրության մոտարկման համապատասխանության ստուգումը, այսինքն՝ արդյո՞ք ճիշտ է արվում մոտարկումը, արդյո՞ք որևէ նախագիծ, որը մշակվում է ԵՄ օրենսդրությանը մոտարկելու համար՝ համապատասխանում է վերջինիս: Այս կապակցությամբ նախատեսվում է, որ Արդարադատության նախարարությունը կգործի որպես կենտրոնական մարմին, որը կունենա իրավասություն ստուգելու նման համապատասխանությունը։

 

Վերոնշյալ ստուգումն իրականացնելու նպատակով Արդարադատության նախարարությունում ձևավորվելու է ոլորտում հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետների խումբ՝ սկզբնական շրջանում կազմված 2-3 մասնագետից։
 

Արդարադատության նախարարությունից հիշեցնում են, որ նախագիծը մեկ անգամ արդեն քննարկվել է պետաիրավական կոմիտեում և փոխվարչապետի հանձնարարությամբ լրամշակվել է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում