ԼԼիլիթ Ասատրյան

Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատուն։

Երկկողմ հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանը արժևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի  նախագահը նշել է, որ իր այցը վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև արտահայտում է իրավական ոլորտում համագործակցության խորացման միտումը։

Դեսպան Ֆան Յոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և այցի համար։ Նա ընդգծել է հայ և չին ժողովուրդների հարուստ քաղաքակրթական և մշակութային ժառանգություն և ընդհանուր արժեքներ ունենալու հանգամանքը։ Դեսպանը հավելել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցելու քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու կառույցների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու ջանքերին։ 

Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է

Դեսպանի ուղեկցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը արտացոլող անկյունները։

Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պատվին դեսպանատանը ընթրիք է մատուցվել, որի շրջանակներում նաև հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու չինական խոհանոցին։

Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է

Պաշտոնական հանդիպման և ընթրիքի սեղանի շուրջը ծավալվել է ջերմ և անմիջական զրույց իրավական փոխօգնության ցուցաբերման հարցում համագործակցության շրջանակների ընդլայնման շուրջ։ Նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը՝ կողմերը շեշտել են հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ, քննչական մարմինների ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։

Հնարավոր է սա 2 մարդ, ամբիոն, Օվալաձև գրասենյակ and տեքստ նկարն է

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանը կարող է ՀՀ քննչական կոմիտեին աջակցություն ցուցաբերել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, ինչպես նաև անդրազգային բնույթ կրող այլ հանցագործությունների դեմ պայքարում կոմիտեի կարողությունների զարգացման, փորձի փոխանակման հարցերում։

Կողմերը պայմանավորվել են սերտացնել կապերը՝ գործադրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արագ արձագանքման գործուն մեխանիզմներ։

ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Ֆան Յոնին բարձր մակարդակի ընդունելության և հյուրընկալության համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում