ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

Անահիտ Մանասյանը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքները

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

 

Հանդիպման սկզբում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը։

 
Հնարավոր է սա 4 մարդ and սովորող մարդիկ նկարն է
 
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
 

Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների կողմից տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերի, կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին իր կատարած այցի մանրամասները։

 

Դեսպանը կարևորել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունը, ներառյալ նաև փաստահավաք աշխատանքները, դրանց հիման վրա մշակված զեկույցները, որոնք միջազգային հանրության համար ծառայում են որպես հավաստի և վստահելի աղբյուր։

 
Հնարավոր է սա 2 people նկարն է
 

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերները, ի թիվս այլնի անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի մշակման ընթացքին, իրավունքի գերակայության ապահովմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ատելության խոսքի դեմ համապարփոակ քաղաքականության մշակման և իրականացման կարևորությանը։

 

Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը և նախանշել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում