ԼԼիլիթ Ասատրյան

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա.Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր:

Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա.Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու և խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսը չառգրավելու համար դատապարտյալից պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո՝ 2022 թվականի մայիսի 30-ին, կաշառքի հիշյալ գումարը դատապարտյալ Ա.Ս.-ի կնոջ բանկային հաշվից փոխանցվել է ՔԿՀ պաշտոնյայի՝ Ա.Ա.-ի կնոջ անվամբ գրանցված, սակայն փաստացի Ա.Ա.-ի կողմից տնօրինվող բանկային հաշվին:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը նշված քրեակատարողական հիմնարկի կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» Ա.Ղ.-ի օգտին նույնպես բարեհաճ վերաբերմունք դրսևորելու, խնդիրներ չստեղծելու, ինչպես նաև բջջային հեռախոսը չառգրավելու համար, հիշյալ կալանավորից պահանջել և վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից վճարային տերմինալներից տարբեր օրերին կատարված փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր 448.600 ՀՀ դրամ կաշառք, որը կրկին փոխանցվել է պաշտոնատար անձի կնոջ բանկային հաշվեհամարին:

Այսպիսով՝ կատարված բանկային փոխանցումներով ՔԿՀ պաշտոնատար անձը երկու դեպքում ապօրինի գործողությունների համար կաշառք է ստացել:

Նախաքննության ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ս.-ին և կալանավոր Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում