ԳԳոհար Սարգսյան

1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում՝ 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ

1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում՝ 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-տրանսպորտ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 316 մլն դրամ.

շուրջ 1 մլրդ 21 մլն դրամ՝ որպես փոխառություն տրամադրված գումարի, օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում