ԳԳոհար Սարգսյան

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին

Մարտի 25-ին՝ ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ են պահվել նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:

Մինչ բաժնի օպերատիվ խումբը կմեկներ դեպքի վայր, ստացվել է նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնել է, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է:

Առաջինը դեպքի վայր են հասել Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալել ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխել չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ:

29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում