ԼԼիլիթ Ասատրյան

Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն

Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները  հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն

Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Երեք դեպքում էլ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի (Ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) առաջին մասով:

Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ:

Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, հետևապես կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք:

Սիսիան համայնքում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում կամ ենթակա բաժիններում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել:

Դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում. Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի կողմից դրանց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում