ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-ն մերժեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը

ԱԺ-ն մերժեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը

Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը:

Նախաձեռնությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 30 պատգամավոր: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը:

Ընդդիմադիրները պնդում էին, որ Սեդա Սաֆարյանը, լինելով արդեն Սահմանադրական դատարանի դատավոր, չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, կառավարող ուժը հակադարձում էր՝ ընդդիմադիրների փաստարկները համոզիչ չեն:

Հարցն ԱԺ նիստում քննարկվել էր առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր բացասական եզրակացություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել ԱԺ գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում