ԳԳոհար Սարգսյան

81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17-ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը:

Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքերի արժեքների 85,2 տոկոսը։

Նշված համաձայնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին հաստատման նպատակով ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան։

Դատարանի՝ 2023 թվականի մարտի 21-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել է, ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնության առարկա գույքի նկատմամբ սահմանվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում