ՎՎահե Դավթյան

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

2023 թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․Խ.-ին այցելած քաղաքացիներ Ա․Ա-ին և Գ․Մ.-ին։

Խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․Ա.-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 5,4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։

Ա․Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում