ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին և Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում սերտ համագործակցության համար։

Հեդեր Բերգը գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ հաստատված փոխվստահության և գործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նշելով, որ իրենք միտված են շարունակելու հայկական կողմի նախանշած առաջնահերթությունների շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված նոր նախագծերի իրականացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից առավել կարևորված՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման ոլորտներում քննիչների մասնագիտական զարգացմանն ուղղված կարիքները, դրանցից բխող փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են նաև ապօրինի միգրացիայի դեմ պայքարում համատեղ ջանքերն ակտիվացնելու, նշված ուղղություններով տեղեկատվության փոխանակման կառուցակարգերը կատարելագործելու անհրաժեշտությունը։

Այս առումով գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված արագ արձագանքման ձևաչափի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում