ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները արդարադատության ոլորտում

Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները արդարադատության ոլորտում

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում։

Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-ղազախական հարաբերություններում իրավական և դատական ուղղություններով զարգացումը, ՀՀ-ի և Ղազախստանի միջև օրենսդրական այլ կարգավորումները։
Նախարարը արդարադատության ոլորտում համագործակցությունն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Ղազախստանն այն եզակի երկրներից է, որտեղ կիրառվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների մոդելը՝ մեկ կանգառ մեկ պատուհան սկզբունքով, որի շրջանակում առաջարկվում է քննարկել ղազախական փորձի փոխանակման հնարավորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ թեմայի համատեքստում առավել մանրամասն քննարկումներ ունենալ և ուսումնասիրել ղազախական պետական ծառայությունների մատուցման մեկ միասնական պատուհանի մոդելը:

Այս համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Ծառայությունների մատուցման համար միասնական թվային հարթակի կիրառման և դրա արդյունավետության վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը Ղազախստանի կողմից, ինչը դյուրին է դարձնում պետական մարմիններից պաշտոնական փաստաթղթեր ստանալու ընթացակարգը:

Կողմերը քննարկել են նաև երկու պետությունների ներկայիս փորձն էլեկտրոնային արդարադատության ներդրման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել թվային ցանցերի ստեղծմանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում