ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը:

 

Ներքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
 
ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը,
 
ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը,
 
աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը,
 
ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը,
 
իրավաբանական վարչությունը,
 
հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը,
 
փորձաքրեագիտական վարչությունը:

 

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
 
մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը,
 
միջազգային համագործակցության վարչությունը,
 
հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը,
 
ֆինանսաբյուջետային վարչությունը,
 
տնտեսական վարչությունը,
 
փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը,
 
տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը,
 
զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

 

Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։

 

Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում