ԳԳոհար Սարգսյան

ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

 

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Արման Դիլանյանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։
 

 

Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով բարձր մակարդակի շփումները շարունակելու և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու պատրաստակամությունը։

 

Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում