ՔՔրիստինե Ոսկանյան

Մեկնարկել են պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

Մեկնարկել են պարեկային ծառայության ընդունելության ստուգումները

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 2022-2023 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մարտի 6-ին մեկնարկեց առաջին՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։

 

Ընդունելության ստուգմանը ներկա էին ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, ընդունող հանձնաժողովի անդամ, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․ Մարկոսյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի անդամները:

 
 

Ընդունելության ստուգումները կիրականացվեն մարտի 6-ից ապրիլի 16-ը ներառյալ:

 

Յուրաքանչյուր ստուգումից հետո արդյունքները հասանելի կլինեն հետևյալ հղումով:

 

Ստուգումները հաջողությամբ հաղթահարած դիմորդները կանցնեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա ուսումնառության։

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում