ԼԼիլիթ Ասատրյան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են փետրվար ամսվա ցուցանիշները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են փետրվար ամսվա ցուցանիշները

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։ Քննարկվել է ծառայության 2023 թվականի փետրվար ամսվա ամփոփ հաշվետվությունը։

Возможно, это изображение 1 человек

Տեսչական, վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հարուցված, վերսկսված, կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակական ցուցանիշը։

Զեկուցվել է, որ արձանագրված ցուցանիշներով՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և հայցի ապահովմամբ վերականգնված գումարը շուրջ 24 տոկոսով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։

Возможно, это изображение 9 человек и люди стоят

Քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ծառայության բաժինների կողմից կատարողական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես՝ կատարողական գործողությունների ժամկետների պահպանման, քաղաքացի-հարկադիր կատարող շփումների բարելավման ուղղությամբ։

Առանձնակի կարևորվել են քաղաքացու լսված լինելու, նրա խնդրին օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգով լուծում տալու ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքը, ծառայությանը հասցեագրված դիմումներին, բողոքներին ժամանակին և ամբողջական պատասխան տալու անհրաժեշտությունը։ Շեշտվել է ուշադրություն դարձնել կատարողական վարույթների ընթացքում կայացված որոշումների իրավական հիմնավորվածությանը ևս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում