ԳԳոհար Սարգսյան

Նախարար Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

Նախարար Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

 

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը:
 
Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը՝ նախարարը նշել է, որ այն Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է, քանի որ էապես նպաստելու է երկրի զարգացմանը:
 
Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաև Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:
 
Նախարարը նաև անդրադարձ է կատարել դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում:
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ այս բարեփոխումները կարևոր դեր ունեն ոլորտի զարգացման համար:
 
Պետր Պիրունչիկը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
 
Նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերելի մի շարք այլ հարցեր:
 
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում