ՎՎարդուհի Բալյան

Երկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրացուց հափշտակություն են կատարել․ նրանք ձերբակալվել են

Երկու անչափահաս դանակի գործադրմամբ օտարերկրացուց հափշտակություն են կատարել․ նրանք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները:

 

2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոցի շենքերից մեկի մուտքի վերելակի դիմաց, դանակի գործադրման սպառնալիքով, հափշտակել են իր «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսը և ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, ՀՀ-ում աշխատելու իրավունքի քարտ, և իրեն պատճառվել է զգալի գույքային վնաս:
 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Հաղորդում ներկայացրած անձը տուժող է ճանաչվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն:

 

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ քննչական հանձնարարություն:

 

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել են 2005 թ․ դեկտեմբերին և 2006 թ․ փետրվարին ծնված՝ Երևան քաղաքի և Արարատի մարզի բնակիչ երկու երիտասարդներ:

 

Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ և գողոն հանդիսացող հիշյալ մոդելի բջջային հեռախոսը: Երիտասարդներից մեկը նաև տվել է ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով իրենց կողմից կատարված գործողությունները։

 

Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում