ԼԼիլիթ Ասատրյան

Արա Մկրտչյանը կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացում

Արա Մկրտչյանը կարևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ հակակոռուպցիոն բարեփոխումների  գործընթացում

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին: 

 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է

 

Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, կողմերը քննարկել են ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրով իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում», «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զրագացմանը» ծրագրերը:

 

Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ անհրաժեշտ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու, ինչպես նաև օրենսդրական նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներին օժանդակելու համար:

 

Կարևորվել է նաև ԵԽ աջակցությունը` նախարարության կողմից մշակված նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների տրամադրման կապակցությամբ:

 

Ակնկալվում է ԵԽ-ի հետ շարունակել համագործակցությունը հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման, հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացման, օրենսդրության կատարելագործման, հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման և դրանից բխող միջոցառումների իրականացման ուղղություններով:

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում