ԼԼիլիթ Ասատրյան

2022 թ․ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 1,7 մլրդ դրամի գույքային վնաս. ՔԿ

2022 թ․ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր 1,7 մլրդ դրամի գույքային վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022 թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։

Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս: Ընդ որում՝ 2022 թ․ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021 թ․ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։

Մասնավորապես՝ 2022 թ․ ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված՝ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը։ Ընդ որում՝ պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021 թ․ ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։

Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։

Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից  անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։

ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս:

Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:

Ձեռնարկվել են միջոցներ՝ դեռևս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։ Մասնավորապես` կալանք է դրվել մեղադրյալների՝ նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879 մլն-ը՝ պետությանը պատճառված վնասների մասով։

Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։ 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում