ԼԼիլիթ Ասատրյան

Ամփոփվել են ԵՄ և ԵԽ աջակցությամբ՝ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրերի արդյունքները

Ամփոփվել են ԵՄ և ԵԽ աջակցությամբ՝ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագրերի արդյունքները

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2022 թթ. ծրագրային ձևաչափով իրականացված միջոցառումների փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին։

«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանում դատական իշխանության անկախությունը, իրավական ընթացակարգերի արդյունավետությունն ու արդարադատության մատչելիությունը՝ տրամադրելով իրավական աջակցություն արդարադատության, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, ինչպես նաև խթանել հաշտարարության և արբիտրաժի կիրառումը Հայաստանում՝ Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և չափորոշիչներին համահունչ:

Շնորհակալություն հայտնելով ԵԽ Ստրասբուրգի կառույցների և ԵԽ երևանյան գրասենյակի պատասխանատու պաշտոնյաներին՝ Սահմանադրական դատարանի հանրային ներկայացվածության նպատակով պաշտոնական կայքէջի ստեղծման և գործարկման, ինչպես նաև 2022 թվականի հունիսին Երևանում կայացած «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողովի անցկացմանն օժանդակելու համար, ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև 2023-2026 թթ․ համար հաստատված գործողությունների ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդը դիտարկվում է որպես Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխություններով մեկնարկված Սահմանադրական դատարանի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի առանցքային միջազգային գործընկեր։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ծրագրերի իրականացման արդյունավետությունը, դրանց խթանման հնարավորություններն ու համագործակցության հետագա ուղիները։

Համաժողովին մասնակցել են արդարադատության ոլորտի բարեփոխումներում ներգրավված պետական մարմինների, միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ համապատասխան շահառու կառույցների ներկայացուցիչներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում