ԼԼիլիթ Ասատրյան

Կարեն Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Կարեն Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Կարապետյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Կարապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

2022-2023 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար։

 

2019-2022 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։
 
2017-2018 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։
 
2015-2019 թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Անդրսահմանային համատեղ քարտուղարություն, փուլ 3» ծրագրի ազգային համակարգող (խորհրդատու՝ AHT GROUP AG Management and Engineering)։
 
2011–2015 թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ղեկավար։

 

2010-2011 թթ. աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի իրավախորհրդատու։
 
2010 թվականին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)/ԵՄ/Համաշխարհային բանկի «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ENPI) Արևելյան երկրների անտառային օրենքի կիրարկում և կառավարում (FLEG)» տարածաշրջանային ծրագրի գնումների պատասխանատու։
 

2007-2009 թթ. աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, որպես արտաքին կապերի ծառայության առաջատար մասնագետ (ղեկավարում՝ Հայաստանում Միջպետական բանկի ներկայացուցչության կողմից)։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում