ԱԱրսեն Մկրտչյան

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 16, ընտանեկան բռնության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, սառը զենք կրելու և հոգեկան ներգործության, հոգեմետ նյութերի օրինական շրջանառության կանոնները խախտելու, խոշտանգման ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքի շրջանառության, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 24 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակային հարձակման ու կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում