ՎՎարդուհի Բալյան

Ավարտվել են Արդարադատության ակադեմիայում, ՔԿԾ-ում, «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, Ուռուցքաբանության կենտրոնում, «Հայփոստում» ուսումնասիրությունները. ՊՎԾ

Ավարտվել են Արդարադատության ակադեմիայում, ՔԿԾ-ում, «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, Ուռուցքաբանության կենտրոնում, «Հայփոստում» ուսումնասիրությունները. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են՝ ՊՎԾ-ն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, այս պահին շարունակում է իրականացնել մի շարք  ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ:

ՀՀ լիազոր մարմնից բխող ներկայացուցչի վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակում ուսումնասիրություններն ամբողջովին ավարտվել են «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ում, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում, «Նորք- Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Հայփոստ» ՓԲԸ-ներում, իսկ արդյունքներն այս պահին ամփոփման փուլում են:

Ուսումնասիրությունները շարունակվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Առողջապահության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»,  «Ջրառ» և Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում:

Ուսումնասիրություններ են իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված 2020 և 2021 թվականների  պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցված բժշկական ծառայությունների դիմաց ստացված ֆինանսավորման օրինականությունը ստուգելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով, որը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկում են տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Բացի վերը նշվածից, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է  մի շարք կառույցների գործունեության արդյունավետության և օրինականության վերահսկողությունից բխող մշտադիտարկում: Այս պահին մշտադիտարկումները շարունակվում են պետական մարմինների հաշվեկշռում առկա տրանսպորտային միջոցների կատալիտիկ չեզոքացուցիչների վերաբերյալ: Այս մասով  նախապատրաստվել են հարցումներ ապամոնտաժված կատալիզատորիների գները ճշտելու նպատակով և նախապատրաստվել է տեղեկանքի նախագիծ: Մշտադիտարկումներ են ընթանում են նաև ՀՀ-ից ոսկու ձուլակտորների արտահանման գործընթացների վերաբերյալ:

Գնումների էլեկտրոնային շտեմարանում հրապարակված հրավերի մշտադիտարկում է անցկացվում նաև մի շարք մարզային ԲԿ-ներում, մասնավորապես «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն», «Գյումրու բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում և «Մարտունու բժշկական կենտրոն» ՊՓԲ-ում՝ 2020-2022 թթ. կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ ստանալու նպատակով:   

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումները, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաև՝ ըստ կարևորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում