ԼԼիլիթ Ասատրյան

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

2023 թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառավարվող անօդաչու թռչող սարքի (դրոն) միջոցով ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Հնարավոր է սա outdoors նկարն է

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7,55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41,49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում